Իրադարձություններ Հայաստանում
Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։
Հերթապահությունների կազմակերպման նպատակն այն է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու առողջության առաջնային պահպանման ծառայություններից, և անհարկի չծանրաբեռնվեն հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունը։ Նաև զեկուցվեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների ծանր դեպքեր չկան։ Նախարարը հանձնարարեց շարունակել ինչպես ամենօրյա մշտադիտարկումը, այնպես էլ` պոլիկլինիկաների հերթապահությունները։
Խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանին ներկայացվեց իր հանձնարարությամբ շտապօգնության ծառայությունում մանկաբուժական բրիգադներ ձևավորելու նպատակով կատարված ուսումնասիրությունները, արվեցին առաջարկներ։
«Այդ բրիգադների ձևավորումով էականորեն կբարելավվի երեխաների բժշկական օգնության որակը։ Մանկաբուժական հատուկ բրիգադները ոչ միայն հեշտությամբ կկողմնորոշվեն, այլև կանչ տվող ընտանիքը կօգտվի մանկաբույժի խորհրդատվությունից»,-ասաց նախարարը` հանձնարարելով հստակ մեխանիզներ մշակել և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել Երևանում շտապօգնության մակաբուժական բրիգադներ ձևավորելու նպատակով։
Դերենիկ Դումանյանը նշեց, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարվելու է կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում Երևանում և մարզերում կանանց կտրամադրվեն անվճար մի շարք հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` կիրականացվեն անվճար վիրահատություններ:
Խորհրդակցության ժամանակ հստակեցվեցին պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում նախարարության ներկայացուցիչների կողմից մշտադիտարկումը շարունակելու կազմակերպական հարցերը։ Նախարարի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ անցած տարվա նոյեմբերից իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ դրանք նպաստում են բժշկական օգնության որակի բարձրացմանը։
Քննարկվեցին նաև այլ հարցեր։
25.02.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ